Լիբանանում բողոքի ցույց է ացկացվել Բայդենի օկուպացված տարածքներ կատարած այցի դեմ
Հուլիս 16, 2022 13:31 Asia/Tehran
Լիբանանում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ԱՄՆ նախագահի օկուպացված Պաղեստին կատարած այցի դեմ։
Ցույցերն անցկացվել են Լիբանանի Բարաջնե, Ալ-Բաս և Ալ-Ռաշիդիա ճամբարներում: Ցույցի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշներ և պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Դեմ ենք Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն ու արաբական ՆԱՏՕ-ի ստեղծմանը»:
Ցույցերի մասնակիցները դատապարտել են Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև «Ղոդսի հռչակագրի» ստորագրումը և հայտարարել, որ այն ոտնահարում է Պաղեստինի օրինական իրավունքները, իսկ ԱՄՆ կառավարության կողմնապահությունն Իսրայելի ռեժիմի նկատմամբ և նրա հանցագործությունների կոծկումը, նպատակ ունեն է տարածաշրջանում պատերազմ հայտարարել և թալանել տարածաշրջանի ռեսուրսները: