Թուրքիային դիմակայելու համար քուրդ աշխարհազորայինների օգնությանն է հասել Սիրիայի բանակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177414-Թուրքիային_դիմակայելու_համար_քուրդ_աշխարհազորայինների_օգնությանն_է_հասել_Սիրիայի_բանակը
Ռուսաստանի կառավարության և քուրդ աշխարհազորայինների հետ պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայի բանակը 300 զինվոր է տեղակայել Թուրքիայի սահմանի մոտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 15:09 Asia/Tehran
  • Թուրքիային դիմակայելու համար քուրդ  աշխարհազորայինների օգնությանն է հասել  Սիրիայի բանակը

Ռուսաստանի կառավարության և քուրդ աշխարհազորայինների հետ պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայի բանակը 300 զինվոր է տեղակայել Թուրքիայի սահմանի մոտ։

Հղում անելով Սիրիայի հյուսիսային հատվածի տեղական աղբյուրներին,  RUDAW.NET-ը հաղորդել է,որ Ռուսաստանի կառավարության և  քուրդ աշխարհազորայինների՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» խմբավորման միջև  ձեռք բերված պայմանավորվածությունից հետո,  այս երկրի բանակի 300 զինվորներ տեղակայվել են Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքում:

Այս հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակի ուժերը վեց ավտոբուսներով անցել են «Ալ-Թայհա» անցակետով,և  մտել  Մանբիջ: Այս քաղաք են բերվել նաև   վեց տանկեր ու  ռազմական ուղղաթիռներ:

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հրամանատար Մազլում Աբդին նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններից հետո, այս աշխարհազորային խմբավորումը սիրիական բանակին թույլ է տվել ավելի շատ զինվորներ ուղարկել Սիրիայի հյուսիսում գտնվող «Քոբանի» և «Մանբիջ» շրջաններ։

Այս կապակցությամբ սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնել էր, որ Դամասկոսը և քուրդ  աշխարհազորայինները, որոնք հայտնի են որպես «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) Ռուսաստանի միջնորդությամբ, գտնվում են Թուրքիայի հնարավոր հարձակումների դեմ համատեղ օպերատիվ սենյակ ստեղծելու շեմին։ .

Սիրիայի կառավարությունը բազմիցս բողոքել է այս երկրի տարածքում  Թուրքիայի ռազմական ներկայության դեմ։