Թուրքիային դիմակայելու համար քուրդ աշխարհազորայինների օգնությանն է հասել Սիրիայի բանակը
Ռուսաստանի կառավարության և քուրդ աշխարհազորայինների հետ պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայի բանակը 300 զինվոր է տեղակայել Թուրքիայի սահմանի մոտ։
Հղում անելով Սիրիայի հյուսիսային հատվածի տեղական աղբյուրներին, RUDAW.NET-ը հաղորդել է,որ Ռուսաստանի կառավարության և քուրդ աշխարհազորայինների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, այս երկրի բանակի 300 զինվորներ տեղակայվել են Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքում:
Այս հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակի ուժերը վեց ավտոբուսներով անցել են «Ալ-Թայհա» անցակետով,և մտել Մանբիջ: Այս քաղաք են բերվել նաև վեց տանկեր ու ռազմական ուղղաթիռներ:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններից հետո, այս աշխարհազորային խմբավորումը սիրիական բանակին թույլ է տվել ավելի շատ զինվորներ ուղարկել Սիրիայի հյուսիսում գտնվող «Քոբանի» և «Մանբիջ» շրջաններ։
Այս կապակցությամբ սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնել էր, որ Դամասկոսը և քուրդ աշխարհազորայինները, որոնք հայտնի են որպես «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) Ռուսաստանի միջնորդությամբ, գտնվում են Թուրքիայի հնարավոր հարձակումների դեմ համատեղ օպերատիվ սենյակ ստեղծելու շեմին։ .
Սիրիայի կառավարությունը բազմիցս բողոքել է այս երկրի տարածքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ։