Թուրքական բանակը ստացել է անօդաչուներից պաշտպանվելու համակարգեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177474-Թուրքական_բանակը_ստացել_է_անօդաչուներից_պաշտպանվելու_համակարգեր
Թուրքական բանակն ստացել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգեր, տեղեկացրել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցել է ՏԱՍՍ-ը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2022 13:50 Asia/Tehran
  • Թուրքական բանակը ստացել է անօդաչուներից պաշտպանվելու համակարգեր

Թուրքական բանակն ստացել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգեր, տեղեկացրել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցել է ՏԱՍՍ-ը

«Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ ստացել է «Շահին» փոքրաչափ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հակադրոնը ստեղծվել է թուրքական «Ասելսան» ընկերության կողմից։ Այն մոնտաժվում է կցորդիչին եւ ունի մոդուլային կառույց։ «Շահինները» կարող են կիրառվել կարեւոր օբյեկտների, սահմանի, հակաօդային պաշտպանության խնդիրների լուծման համար, ավելացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարը։

Դեմիրը նշել է, որ անօդաչուներից պաշտպանության համակարգն ունի թիրախի հանդեպ բալիստիկ հաշվարկի գործառույթ եւ կարող է հետեւել նրան՝ կողմնորոշվելով ռադարից տրվող դիրքով։

NEWS.am