Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177646-Թուրքիայում_անվտանգության_խորհրդի_նիստ_կգումարվի
Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 15:15 Asia/Tehran
  • Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի

Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի։

Նշվել է, որ օրակարգում է լինելու ահաբեկչության դեմ պայքարը։ Ժողովին մասնավորապես անդրադարձ է լինելու Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Քննարկվելու են ահաբեկչության դեմ նոր անդրսահմանային գործողության նախապատրաստությունները։Հրապարակման մեջ նշվել է, որ նիստի օրակարգային մյուս հարցը Սև ծովով հացահատիկի միջանցքի ծրագիրն է լինելու։ Քննարկվելու են պարենային ճգնաժամի լուծման համար տարվող բանակցությունները, այդ թվում Ստամբուլում անցկացվող գագաթնաժողովը։ԱԱԽ նիստին գնահատականներ կլինեն նաև Շվեդիայի և Ֆինլանդայի հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագրի վերաբերյալ։ Նշվել է, որ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու են Իրաքում, Լիբիայում, Կովկասում, Էգեյան և Արևելայն Միջերկական ծովերում ընթացող զարգացումները։

Աղբյուր`ermenihaber.am