Հերքվել է ՔԲԿ-ի մասնակցությունը Փերոխ քաղաքի դեմ հարձակմանը
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարություն է տարածել՝ հերքելով կուսակցության մասնակցությունը Հյուսիսային Իրաքի Փեհրոխ հանգստավայրի վրա հարձակման մեջ։
Չորեքշաբթի օրը Իրաքի Քուրդիստանի Դոհուկ նահանգի Փերոխ զբոսաշրջային կենտրոնի վրա թուրքական բանակի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 23-ը։
ՔԲԿ-ն հայտարարել է, որ այդ շրջանում տեղակայված ուժեր չունի և բոլոր մերձակա բարձունքները գտնվում են թուրքական ուժերի վերահսկողության տակ:
Հայտարարության մեջ ասված է. «Թուրքիայի կառավարությունը փորձում է այս տարածաշրջանի մարդկանց տեղահան անել կամ սպանել: Թուրքիայի այս հանցագործությունը չպետք է կոծկվի: Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում նման ջարդ։ Վերջին տարիներին Թուրքիան թիրախավորել է նաև Բամզի և Քանի Մասի շրջանների խաղաղ բնակիչներին»:
Երեկ Իրաքի բնակիչները հավաքվել են Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց, իջեցրել այդ երկրի դրոշն ու այրել այն։ Քարբալա և Նաջաֆ նահանգներում նույնպես տեղի են ունեցել բողոքի ցույցեր: