Հեզբոլլահը դատապարտել է Սիրիայում եկեղեցու բացման արարողության ժամանակ իրականացված ահաբեկչական գործողությունը
Հեզբոլլահը դատապարտել է Սիրիայի Համա քաղաքի արվարձանում ում եկեղեցու բացման արարողության ժամանակ իրականացված ահաբեկչական գործողությունը:
Կիրակի օրն ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Համայի արվարձաններում գտնվող Ալ-Սաքիլբիա բնակավայրում տեղի ունեցած արարողության տարածքը, ինչի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 11 մարդ:
«Ալ-Մենար» գործակալության հաղորդմամբ՝ Լիբանանի Հեզբոլլահը երկուշաբթի օրը մի հայտարարությամբ դատապարտել է այս ահաբեկչությունը և ընդգծել, որ այս հարձակումը վկայումէ այն մասին, որ ահաբեկիչները շարունակում են խաղաղ բնակչության դեմ և Սիրիայի կայունությունն ու անվտանգությունը խաթարելուն ուղղված գործողությունները:
Հայտարարության մեջ ասված է. «Հեզբոլլահը մերժում է ցանկացած կրոնական վայրի դեմ հարձակումը և կարևորում այդ վայրերի պաշտպանության անհրաժեշտությունը, քանի որ մեր երիտասարդությունըն իր կյանքը զոհաբերել է ի պաշտպանություն այդ վայրերի»։