Գազայի հյուսիսի վրա Իսրայելի հերթական հարձակման հետևանքով կա 9 զոհ
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ Գազայի հյուսիսի վրա Իսրայելի հերթական հարձակման հետևանքով կա 9 զոհ, այդ թվում նաև երեխաներ:
Ուրբաթ օրվանից սկսած, Սիոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածի վրա, որոնց հետևանքով մինչ այժմ զոհվել է առնվազն 23, վիրավորվել՝ 124 մարդ:
Ջաբալիա քաղաքի Իմադ Ակլ մզկիթի մոտ հրթռի պայթյունի հետևանքով զոհվել է ինը պաղեստինցի, այդ թվում՝ մի քանի երեխա:
Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ալժիրը, Թունիսը, Հորդանանը, Քաթարը և Քուվեյթը դատապարտել են Գազայի ճնշված ժողովրդի դեմ Իսրայելի հարձակումները:
Պաղեստինում նույնպես խստորեն դատապարտել են ռեժիմի հարձակումները:
Շաբաթ օրը պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ դատապարտելով մանկասպան ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա:
ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը և վանկարկել հակաիսրայելական կարգախոսներ ու իրենց աջակցությունը հայտնել Գազայի ճնշված ժողովրդին:
Նրանք նաև կրել են պաստառներ, որոնց վրա արված գրառումներում միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել մանկասպան Սիոնիստական ռեժիմի վայրագություններին: