Գազայի հյուսիսի վրա Իսրայելի հերթական հարձակման հետևանքով կա 9 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178826-Գազայի_հյուսիսի_վրա_Իսրայելի_հերթական_հարձակման_հետևանքով_կա_9_զոհ
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ Գազայի հյուսիսի վրա Իսրայելի հերթական հարձակման հետևանքով կա 9 զոհ, այդ թվում նաև երեխաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 07:45 Asia/Tehran
  • Գազայի հյուսիսի վրա Իսրայելի հերթական հարձակման հետևանքով կա 9 զոհ

Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ Գազայի հյուսիսի վրա Իսրայելի հերթական հարձակման հետևանքով կա 9 զոհ, այդ թվում նաև երեխաներ:

Ուրբաթ օրվանից սկսած, Սիոնիստական  ռեժիմը հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածի վրա, որոնց հետևանքով մինչ այժմ զոհվել է առնվազն 23, վիրավորվել՝ 124 մարդ:

Ջաբալիա քաղաքի Իմադ Ակլ մզկիթի մոտ հրթռի պայթյունի  հետևանքով զոհվել է ինը պաղեստինցի, այդ թվում՝ մի քանի երեխա:

Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ալժիրը, Թունիսը, Հորդանանը, Քաթարը և Քուվեյթը դատապարտել են Գազայի ճնշված ժողովրդի դեմ Իսրայելի հարձակումները:

Պաղեստինում նույնպես խստորեն դատապարտել են ռեժիմի հարձակումները:

Շաբաթ օրը պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ դատապարտելով մանկասպան ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա:

ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը և վանկարկել հակաիսրայելական կարգախոսներ ու իրենց աջակցությունը հայտնել Գազայի ճնշված ժողովրդին:

Նրանք նաև կրել են պաստառներ, որոնց վրա արված գրառումներում  միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի վայրագություններին: