Պաղեստինյան «Իսլամական Ջիհադը» վերջնագիր է ներկայացրել Սիոնիստական ռեժիմին
Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Եթե թշնամին հավատարիմ չմնա առաջարկված պայմաններին, մենք հրադադարը կհամարենք անվավեր, և պատերազմը կվերսկսվի»։
Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի վերաբերյալ «Իսլամական Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Ալ-Նախալեն ասել է. «Սիոնիստ թշնամին զինադադարի էր ձգտում, և հրադադարը հաստատվեց՝ մեր պայմաններով»։
Անդրադառնալով սիոնիստների ագրեսիայի դեմ պաղեստինցիների օրինակելի դիմադրությանը, Ալ-Նախալեն ասել է. «Պաղեստինի ժողովուրդը, հատկապես «Սարայա Ալ-Ղուդսի» գումարտակները, մեծ ձեռքբերում են ունեցել, և Իսլամական Ջիհադ շարժումը մնում է կայուն և ուժեղ, քան երբևէ»։
Անդրադառնալով վերջին պատերազմին, Զիադ Ալ-Նախալեն ասել է. «Սարայա Ալ-Ղուդս» գումարտակների հրթիռների թիրախում միաժամանակ 58 սիոնիստական բնակավայրեր են եղել, և մենք ունեցել ենք հրթիռներ, որոնք կարող են թիրախավորել բոլոր սիոնիստական բնակավայրերը»։
Նշենք, որ Դիմադրության պահանջները և զինադադարի հաստատումը Սիոնիստական ռեժիմին պարտադրվելուց հետո, Գազայի բնակիչներից շատերը երկուշաբթի առավոտյան դուրս են եկել փողոց և տոնել այդ հաղթանակը։