Գազայի եռօրյա պատերազմում նահատակվել է 45, վիրավորվել՝ 360 պաղեստինցի
Գազայում կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ եռօրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմը սպանել է 45 մարդու և վիրավորել 360-ին։
Հայտարարության մեջ Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել հատվածի շրջափակումը և թույլտվություն տրամադրել մարդասիրական օգնության մուտքի համար:
Այս հայտարարության մեջ Եվրամիությունից և բարեկամ և եղբայրական երկրներից պահանջվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Գազայի հատվածի վերականգնմանը, ինչպես նաև Եգիպտոսին կոչ է արվոի, միջազգային համաժողով կազմակերպել Գազայի վերակառուցման նպատակով ֆինանսական օգնություն հավաքելու համար:
Օկուպացված Պաղեստինի Աշկելոնի շրջանի Բարզալայի հիվանդանոցը հայտարարել է, որ բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոն է դիմել առնվազն 60 սիոնիստ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմը փորձել է թաքցնել «Ղոդս» գումարտակների հրթիռակոծությունների պատճառած վնասը։
Սակայն օկուպացված տարածքներում ակտիվիստների կողմից համացանցում հրապարակած լուսանկարները բացահայտել են այդ վնասների միայն մի մասը, այդ թվում՝ գործարանների վնասումն ու այրումը և Գազայի հատվածի հարևան շրջաններից սիոնիստ զինվորների փախուստը։