Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով 51 պաղեստինցի է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i179908-Սիոնիստական_ռեժիմի_զինվորների_հարձակման_հետևանքով_51_պաղեստինցի_է_վիրավորվել
Ուրբաթ երեկոյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման դեմ բողոքող պաղեստինցիների վրա Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով վիրավորվել է 51 մարդ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 08:32 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով 51 պաղեստինցի է վիրավորվել

Ուրբաթ երեկոյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման դեմ բողոքող պաղեստինցիների վրա Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով վիրավորվել է 51 մարդ։

ԻՌՆԱ-ն հղում անելով Պաղեստինի «Ալ-Յոմ» լրատվական կայքին, հաղորդում է, որ ըստ Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարության, միայն ուրբաթ օրը Քալքիլիիայի արևելքում գտնվող Քաֆր Քադում բնակավայրում պաղեստինցիների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 25 մարդ է վիրավորվել:

Նաբլուսի տարբեր շրջաններում ևս 26 վիրավոր է գրանցվել։

Նույն օրը, Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Տուբաս քաղաքի վրա հարձակման ժամանակ, սիոնսիտ զինվորները  սպանել են մի պաղեստինցու: