Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով 51 պաղեստինցի է վիրավորվել
Օգոստոս 20, 2022 08:32 Asia/Tehran
Ուրբաթ երեկոյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման դեմ բողոքող պաղեստինցիների վրա Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով վիրավորվել է 51 մարդ։
ԻՌՆԱ-ն հղում անելով Պաղեստինի «Ալ-Յոմ» լրատվական կայքին, հաղորդում է, որ ըստ Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարության, միայն ուրբաթ օրը Քալքիլիիայի արևելքում գտնվող Քաֆր Քադում բնակավայրում պաղեստինցիների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 25 մարդ է վիրավորվել:
Նաբլուսի տարբեր շրջաններում ևս 26 վիրավոր է գրանցվել։
Նույն օրը, Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Տուբաս քաղաքի վրա հարձակման ժամանակ, սիոնսիտ զինվորները սպանել են մի պաղեստինցու:
Պիտակ