Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180824-Անկարան_Սիրիայի_ընդդիմությանը_պահանջել_է_լքել_Թուրքիայի_սահմանները
Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ: – «Էրմենիհшբեր»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 14:17 Asia/Tehran
  • Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ: – «Էրմենիհшբեր»

Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, որ Անկարան մտադիր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ: Ընդդիմադիր գործիչներին կոչ է արվել լքել Թուրքիան և իրենց գործունեությունը շարունակել այլ երկրում:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր Անկարայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր Անկարայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ:

Իսկ մի քանի շաբաթ առաջ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և կուսակցության մի խումբ անդամներ մինչև օգոստոսի վերջ կարող են այցելել Դամասկոս՝ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ: Ըստ տեղեկությունների՝ այդ առաջարկությունն արվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

slim.am