Սիոնիստական ռեժիմը ոչնչացրել է մոտ 9000 պաղեստինյան շինություն
Սեպտեմբեր 04, 2022 04:11 Asia/Tehran
2009 թվականից ի վեր Սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ ոչնչացրել է պաղեստինցիներին պատկանող շուրջ 9 հազար շինություն և ենթակառուցվածքներ։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) շաբաթ օրը հայտարարել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են 8746 պաղեստինյան շենքեր, տեղահանել 13000 քաղաքացու և վնաս հասցրել 152000 շինության
Ըստ այս հայտարարության՝ ավերված շենքերը ներառում էին բնակելի, ենթակառուցվածքային, սպասարկման ոլորտի շինություններ կամ բիզնես կենտրոններ, որոնք ուղղակիորեն ավերվել են օկուպանտների կողմից կամ դրանց սեփականատերերը ստիպված են եղել քանդել դրանք։
Իսրայելի ռեժիմը, հակառակ ՄԱԿ-ի բանաձևերի, շարունակում է օկուպացված տարածքներում ավանաշինության քաղաքականությունը:
Պիտակ