Էրդողանը պատմական է համարել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը
Մայիս 22, 2016 14:27 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական է անվանել երկրի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը: Մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին, օրենքին կողմ է քվեարկել 376 պատգամավոր 550-ից:
-Այսօր պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում պատգամավորներ տեսնել, որոնք աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը (Նկատի ունենալով ՔԲԿ-ին): Իշխող կուսակցությունը, Ազգային շարժման կուսակցությունն ասում է` նրանք չպետք է այստեղ լինեն, - հայտարարել է Էրդողանը Ռիզայում, երկրի հյուսիս-արևելքում: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Zham.am
22/5/2016
Պիտակ