Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը պաշարել են Երուսաղեմի հին քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i183618-Սիոնիստական_ռեժիմի_ուժերը_պաշարել_են_Երուսաղեմի_հին_քաղաքը
Երուսաղեմի հին քաղաքը պաշարելով Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի զինվորները ուժեղացրել են անվտանգության և ռազմական միջոցառումները գրավյալ Պաղեստինի տարբեր շրջաններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 14:24 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը պաշարել են  Երուսաղեմի հին քաղաքը

Երուսաղեմի հին քաղաքը պաշարելով Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի զինվորները ուժեղացրել են անվտանգության և ռազմական միջոցառումները գրավյալ Պաղեստինի տարբեր շրջաններում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ալ-Աղսա մզկիթի պաղեստինյան աղբյուրը հայտնել է.« Յոմ Կիպուրի տոնի պատրվակով Սիոնիստները փակել են Երուսաղեմի հին քաղաքի մուտքերն ու ելքերը և թույլ չեն տալիս ոչ մի պաղեստինցի մուտք գործի  տարածք»։

Ըստ պաղեստինյան աղբյուրի, հրեա ծայրահեղականները մեծ թվով զինվորականների ու բանակի և  Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական գործակալների աջակցությամբ մտել են Ալ-Աղսա մզկիթ։

Ղոդսի օկուպացիոն ռեժիմը, Յոմ Կիպուրի տոնի կապակցությամբ լարվածության սրման մտավախության պատճառով իր անվտանգության և ռազմական ուժերին պահել է լիակատար պատրաստվածության մեջ։

Սիոնիստ զինվորականները, որպես կանխարգելիչ միջոց փակել են Հորդանան գետի արեւմտյան ափն ու Գազայի հատվածը։ Սակայն ռեժիմի անվտանգության ծառայությունները ավելի քան 80 նախազգուշացում են ստացել պաղեստինյան հնարավոր գործողությունների կապակցությամբ: