Վանում քուրդ զինյալները զինվորներ տեղափոխող մեքենա են պայթեցրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18604-Վանում_քուրդ_զինյալները_զինվորներ_տեղափոխող_մեքենա_են_պայթեցրել
Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու մոտ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են այդ ժամանակ մայրուղիով անցնող զինվորներ տեղափոխող մեքենան: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Habergazetesi թերթի կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2016 12:31 Asia/Tehran
  • Վանում քուրդ զինյալները զինվորներ տեղափոխող մեքենա են պայթեցրել

Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու մոտ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են այդ ժամանակ մայրուղիով անցնող զինվորներ տեղափոխող մեքենան: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Habergazetesi թերթի կայքին:

Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել:

Պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: Տարածքում թուրքական օդուժի աջակցությամբ սկսվել է լայնամասշտաբ գործողությունների իրականացում:

armedia.am

25/5/2016