Human Rights Watch. Թուրքիան սրել է խոլերայի բռնկումը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i186306-human_rights_watch._Թուրքիան_սրել_է_խոլերայի_բռնկումը_Սիրիայում
Human Rights Watch-ը հայտարարել է, որ Թուրքիան սրում է ջրի ճգնաժամը, որը հանգեցրել է խոլերայի բռնկմանը Սիրիայում և հարևան երկրներում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Նոյեմբեր 07, 2022 15:01 Asia/Tehran
  • Human Rights Watch. Թուրքիան սրել է խոլերայի բռնկումը Սիրիայում

Human Rights Watch-ը հայտարարել է, որ Թուրքիան սրում է ջրի ճգնաժամը, որը հանգեցրել է խոլերայի բռնկմանը Սիրիայում և հարևան երկրներում։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերին  երկրում խոլերայի բռնկման մասին։

Մինչև նոյեմբեր այս հիվանդությունը տարածվել է Սիրիայի 14 նահանգներում, իսկ մինչ օրս գրանցվել է խոլերայից 24 հազար վարակման դեպք և 81 մահ։

Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի բաժնի փոխտնօրեն Ադամ Քոգելը երկուշաբթի հայտարարեց. «Եթե ​​Սիրիան չհաղթահարի ջրային ռեսուրսների խնդիրները, հատկապես հյուսիս-արևմուտքում, խոլերայի բռնկումը կշարունակվի և բացասաբար կանդրադառնա ժողովրդի վրա»։

Ընդգծելով, որ Թուրքիայի կառավարությունը հնարավորություն չի տվել Եփրատ գետի ջուրը  սիրիական հատվածին մատակարարել՝ Human Rights Watch-ը կոչ է արել Անկարային անհապաղ դադարեցնել Սիրիայում ջրային ճգնաժամի սրումը։

Խոլերան բակտերիալ հիվանդություն է, որը փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի միջոցով: