Մարդու իրավունքների կենտրոն. Սիոնիստները սպանել են 164 պաղեստինցու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i186580-Մարդու_իրավունքների_կենտրոն._Սիոնիստները_սպանել_են_164_պաղեստինցու
Պաղեստինի մարդու իրավանց կենտրոնը մի զեկույցում հայտարարել է,որ Սիոնիստական ​​ռեժիմը 2022 թվականի սկզբից սպանել է 164 պաղեստինցիների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 07:17 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների կենտրոն. Սիոնիստները սպանել են 164 պաղեստինցու

Պաղեստինի մարդու իրավանց կենտրոնը մի զեկույցում հայտարարել է,որ Սիոնիստական ​​ռեժիմը 2022 թվականի սկզբից սպանել է 164 պաղեստինցիների։

«Պաղեստին Ալյոմ»-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն՝ Պաղեստինի մարդու իրավունքների կենտրոնի զեկույցում ասված է.«2022 թվականի  սկզբից սիոնիստական Ռեժիմը սպանել է 164 պաղեստինցիների, այդ թվում 33 երեխաների և 8 կանանց»:

Կենտրոնը նշել է.«Հարյուրավոր պաղեստինցիներ վիրավորվել են Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում սիոնիստ զինվորների հրաձգության հետևանքով»:

Զեկույցի համաձայն՝ այս ընթացքում սիոնիստներն ավերել են պաղեստինցիներին պատկանող 144 բնակարան, հարյուրավոր պաղեստինցիների տարագրության պատճառն դարձել և շարունակում են այդ գործողությունները:

Զեկույցը հավելում է,որ 2022 թվականի  սկզբից մինչ օրս օկուպանտ ուժերը 7713 անգամ ներխուժել են  Արևմտյան ափ ու օկուպացված Ղոդս, որի ընթացքում ձերբակալել են 4331 պաղեստինցիների, այդ թվում՝ 432 երեխաների և 45 կանանց: