Սիրիա. Թուրքիայի կողմից Ալ-Հասակայի խմելու ջրի անջատումը պատերազմական հանցագործություն է
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ալ-Հասաքայում և նրա շրջակայքում ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներին ջրից զրկելը պատերազմական հանցագործություն է և հակամարդկային արարք։
Շուրջ երկու ամիս թուրքական բանակը և նրա ահաբեկչական վարձկանները անջատել են Սիրիայի ալ-Հասաքա քաղաքի խմելու ջուրը, ինչի հետևանքով տուժել է մոտ մեկ միլիոն քաղաքացի։
Սիրիայի պետական լրատվական գործակալության (SANA) հաղորդման համաձայն՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը թվիթերում հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունը ոչ այլ ինչ է, քան ատելի և անմարդկային խաղ՝ անկախ այն բանից, թե այն իրականացվում է աշխարհազորայինների կողմից, թե՝ ամերիկացի բռնազավթիչների կամ թուրքական բանակի և նրան կից ահաբեկչական խմբավորումների օկուպացիոն ուժերի կողմից։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ջրի հաճախակի անջատումները հավաքական պատիժ են խաղաղ բնակչության, հատկապես խոցելի խմբերի, այդ թվում երեխաների, կանանց և ծերերի դեմ և սա պատերազմական հանցագործություն է և հակամարդկային արարք։