Սիրիա. Թուրքիայի կողմից Ալ-Հասակայի խմելու ջրի անջատումը պատերազմական հանցագործություն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i186940-Սիրիա._Թուրքիայի_կողմից_Ալ_Հասակայի_խմելու_ջրի_անջատումը_պատերազմական_հանցագործություն_է
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ալ-Հասաքայում և նրա շրջակայքում ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներին ջրից զրկելը պատերազմական հանցագործություն է և հակամարդկային արարք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 15:50 Asia/Tehran
  • Սիրիա. Թուրքիայի կողմից Ալ-Հասակայի խմելու ջրի անջատումը պատերազմական հանցագործություն է

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ալ-Հասաքայում և նրա շրջակայքում ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներին ջրից զրկելը պատերազմական հանցագործություն է և հակամարդկային արարք։

Շուրջ երկու ամիս թուրքական բանակը և նրա ահաբեկչական վարձկանները անջատել են Սիրիայի ալ-Հասաքա քաղաքի խմելու ջուրը, ինչի հետևանքով տուժել է մոտ մեկ միլիոն քաղաքացի։ 

Սիրիայի պետական ​​լրատվական գործակալության (SANA) հաղորդման համաձայն՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը թվիթերում հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունը ոչ այլ ինչ է, քան ատելի  և անմարդկային խաղ՝ անկախ այն բանից, թե այն իրականացվում է աշխարհազորայինների կողմից, թե՝ ամերիկացի բռնազավթիչների  կամ թուրքական բանակի և նրան կից ահաբեկչական խմբավորումների օկուպացիոն ուժերի կողմից։

Սիրիայի արտաքին գործերի  նախարարությունը  հայտարարել է, որ ջրի հաճախակի անջատումները հավաքական պատիժ են խաղաղ բնակչության, հատկապես խոցելի խմբերի, այդ թվում  երեխաների, կանանց և  ծերերի  դեմ և սա պատերազմական հանցագործություն է և հակամարդկային արարք։