Հրթիռային հարձակումներ Թուրքիայի հարավում
Նոյեմբեր 21, 2022 05:41 Asia/Tehran
Կիարկի օրը լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի հյուսիսից Թուրքիայի տարածքի ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սիրիայի հյուսիսից արձակված 4 հրթիռ է ընկել Թուրքիայի Գազի-Էյնթաբ նահանգի Ղարղամիշ շրջանում։ Հաղորդվում է, որ հրթիռներն ընկել են ոչ մարդաբնակ տարածքում և վնաս չեն պատճառել: Նշվում է, որ հրթիռային հարձակումն իրականացրել են Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերը:Միևնույն ժամանակ, Թուրքիան կիրակի առավոտյան վերսկսել է հարձակումների նոր փուլը Սիրիայի հյուսիսի և Իրաքի գտնվող քուրդ զինյալների դեմ։
Պիտակ