Սիոնիստական ռեժիմի բանտերում խոշտանգում են Պաղեստինցի երեխաներին
Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցի երեխաներին խոշտանգումների մասին զեկույցները այնպիսին են, որ պաղեստինյան իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ՄԱԿ-ին Իսրայելին ներառել երեխաների իրավունքները խախտողների ցուցակում։
Press TV-ի հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ՝ ՄԱԿ-ին և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել պաշտպանել պաղեստինցի երեխաներին Իսրայելի բռնություններից և ահաբեկչական գործողություններից։
ՀԱՄԱՍ շարժումը զգուշացրել է, որ Իսրայելն ամենասարսափելի պատերազմական հանցագործություններն է իրականացնում պաղեստինցի երեխաների նկատմամբ։
ՀԱՄԱՍ-ի զեկույցի համաձայն, ընթացիկ տարում ավելի քան 35 պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի ուժերի կողմից։ Այս ռեժիմի բանտերում 160 այլ երեխաներ զինվորականների կողմից տարբեր տեսակի՝ հոգեկան և ֆիզիկական խոշտանգումների են ենթարկվում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, մոտ 4650 պաղեստինցիներ, այդ թվում՝ 180 երեխա և 32 կանայք, ներկայումս գերության մեջ են գտնվում Իսրայելի բանտերում։