Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում խոշտանգում են Պաղեստինցի երեխաներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187332-Սիոնիստական_ռեժիմի_բանտերում_խոշտանգում_են_Պաղեստինցի_երեխաներին
Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում պաղեստինցի երեխաներին խոշտանգումների մասին զեկույցները այնպիսին են, որ պաղեստինյան իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ՄԱԿ-ին Իսրայելին ներառել երեխաների իրավունքները խախտողների ցուցակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2022 14:33 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում խոշտանգում են Պաղեստինցի երեխաներին

Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում պաղեստինցի երեխաներին խոշտանգումների մասին զեկույցները այնպիսին են, որ պաղեստինյան իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ՄԱԿ-ին Իսրայելին ներառել երեխաների իրավունքները խախտողների ցուցակում։

Press TV-ի հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում  ՀԱՄԱՍ-ը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ՝ ՄԱԿ-ին և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել պաշտպանել պաղեստինցի երեխաներին Իսրայելի բռնություններից և ահաբեկչական գործողություններից։

ՀԱՄԱՍ շարժումը զգուշացրել է, որ Իսրայելն ամենասարսափելի պատերազմական հանցագործություններն է իրականացնում պաղեստինցի երեխաների նկատմամբ։

ՀԱՄԱՍ-ի զեկույցի համաձայն, ընթացիկ տարում ավելի քան 35 պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի ուժերի կողմից։ Այս ռեժիմի բանտերում 160 այլ երեխաներ զինվորականների կողմից տարբեր տեսակի՝ հոգեկան և ֆիզիկական խոշտանգումների են ենթարկվում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մոտ 4650 պաղեստինցիներ, այդ թվում՝ 180 երեխա և 32 կանայք, ներկայումս գերության մեջ են գտնվում Իսրայելի բանտերում։