Կասկածներ կան, որ Թուրքիան ծրագրում է ցամաքային հարձակում իրականացնել Սիրիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187334-Կասկածներ_կան_որ_Թուրքիան_ծրագրում_է_ցամաքային_հարձակում_իրականացնել_Սիրիայի_դեմ
Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում երեկ տեղի ունեցած օդային գործողությունների արդյունքներին՝ թուրքական «Ենի Շաֆաղ» օրաթերթը գրել է, որ այդ ավիահարվածները համարվում են առաջին քայլը Սիրիայում ցամաքային գործողությունների ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2022 14:40 Asia/Tehran
  • Կասկածներ կան, որ Թուրքիան ծրագրում է ցամաքային հարձակում իրականացնել Սիրիայի դեմ

Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում երեկ տեղի ունեցած օդային գործողությունների արդյունքներին՝ թուրքական «Ենի Շաֆաղ» օրաթերթը գրել է, որ այդ ավիահարվածները համարվում են առաջին քայլը Սիրիայում ցամաքային գործողությունների ուղղությամբ։

«Ենի Շաֆաղ» թերթը պարզաբանել է, որ Թուրքիան գործողությունը ծրագրել էր կիրակի գիշերվա համար, սակայն քանի որ ամերիկացիներն իմացել են հարձակման ժամանակի մասին, այն սկսվել է մեկ օր շուտ։

Թուրքիայի Պաշտպանության նախարարության հրապարակած վերջին հայտարարության համաձայն՝ Սիրիայում և Իրաքում երեկ տեղի ունեցած օդային գործողությունների ընթացքում թիրախավորվել է PKK-ի 89 դիրք, սպանվել է PKK-ի 32 անդամ, այդ թվում՝ մի քանի հրամանատար։

Տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ երեկ Թուրքիայի բանակի ավիահարվածների հետևանքով զոհվել է 9 սիրիացի խաղաղ բնակիչ։

Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Եգորովը երեկ երեկոյան հաստատել է, որ թուրքական F-16 կործանիչների հարձակումների հետևանքով մի շարք սիրիացի խաղաղ բնակիչներ են զոհվել։

Նշենք, որ ԱՄՆ-ին մեղադրելով PKK-ին աջակցելու մեջ Թուրքիայի իշխանությունները չընդունեցին Վաշինգտոնի ցավակցական ուղերձը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս ահաբեկչությունը խլեց 6 զոհ և 81 վիրավոր։