Դատապարտվում է Սիրիայի մեկ միլիոն քաղաքացու ջուրը կտրելու Թուրքիայի գործողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187366-Դատապարտվում_է_Սիրիայի_մեկ_միլիոն_քաղաքացու_ջուրը_կտրելու_Թուրքիայի_գործողությունը
Արաբական միջխորհրդարանական միությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ալ-Հասաքա նահանգում ավելի քան մեկ միլիոն սիրիացի քաղաքացիների ջուրը կտրելու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 07:16 Asia/Tehran
  • Դատապարտվում է Սիրիայի մեկ միլիոն քաղաքացու ջուրը կտրելու Թուրքիայի գործողությունը

Արաբական միջխորհրդարանական միությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ալ-Հասաքա նահանգում ավելի քան մեկ միլիոն սիրիացի քաղաքացիների ջուրը կտրելու հարցում։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արաբական միջխորհրդարանական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.«Սիրիայում բնակչության ջուրը բազմիցս կտրելու Թուրքիայի գործողությունների շարունակվելը խախտում է բարիդրացիության սկզբունքները և մարդասիրական հարցերը»: Հայտարարության մեջ դատապարտվել է ցանկացած պատրվակով խաղաղ բնակչության դեմ ջուրը որպես զենք օգտագործելը։ 

Զգուշացնելով սիրիացի խաղաղ բնակչության կյանքի վրա, Թուրքիայի վտանգավոր քայլերի հետևանքների կապակցությամբ, Արաբական միջխորհրդարանական միությունը կոչ է արել արմատական լուծում գտնել Սիրիայի քաղաքացիների ջուրն ապահովելու և մարդկային աղետին վերջ դնելու համար:

Այս հայտարարության մեջ Միջխորհրդարանական միությունը  իր աջակցությունն է հայտնել ազգային, արաբական և տարածաշրջանային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Սիրիայի ճգնաժամի լուծմանը, որը կհանգեցնի այս երկրում անվտանգության, կայունության և բարգավաճման։