Թուրքիայի բանակը ռմբակոծել է Սիրիայի Այն ալ Արաբ քաղաքի հիվանդանոցը
Նոյեմբեր 23, 2022 05:03 Asia/Tehran
Թուրքիայի բանակը ռմբակոծել է Սիրիայի Այն ալ Արաբ քաղաքի Քարմուղ գյուղի հիվանդանոցը:
Այս մասին հաղորդել է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:Ըստ այս հաղորդման՝ թուրքական բանակը հրետակոծել է նաև Ալ-Հասաքայի արվարձաններում գտնվող Ալ-Ղամիշլի քաղաքի Թալ Զիվան գյուղը:Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այս տարվա սկզբից թուրքական բանակը երկրի ներսում, Սիրիայի հյուսիսում ու Իրաքում ոչնչացրել է 3858 ահաբեկչի:Սիրիայի կառավարությունը բազմիցս բողոքել է իր տարածքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ։
Պիտակ