Թուրքիան մտադիր է գործարկել «Մետաքսի ճանապարհը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188182-Թուրքիան_մտադիր_է_գործարկել_Մետաքսի_ճանապարհը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի օրը դիմելով երկրի արևելյան Աղրի նահանգում Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության մասնակիցներին, խոսել է նաև «մետաքսի ճանապարհի» մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 14:52 Asia/Tehran
  • Թուրքիան մտադիր է գործարկել «Մետաքսի ճանապարհը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի օրը դիմելով երկրի արևելյան Աղրի նահանգում Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության մասնակիցներին, խոսել է նաև «մետաքսի ճանապարհի» մասին։

Ըստ Էրդողանի՝ «մետաքսի ճանապարհը» Կովկասի երկրներով Թուրքիան կապում է կենտրոնական Ասիային և Չինաստանին։

«Հաշվի առնելով ներկա պահանջները՝ մենք վճռական ենք՝ վերականգնելու պատմական «Մետաքսի ճանապարհը»: Անմիջապես արևելյան Անատոլիայի Աղրի նահանգի տարածքով կան երթուղիներ, որոնք կապում են Թուրքիան Կովկասի երկրների հետ, այնուհետ՝ դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան: «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շնորհիվ Աղրիի գավառի նշանակությունը կմեծանա»,- հայտնել է Էրդողանը։

1in.am