Դամասկոս. Թուրքիայի հարձակումները վնասել են Սիրիայի նավթային օբյեկտները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188184-Դամասկոս._Թուրքիայի_հարձակումները_վնասել_են_Սիրիայի_նավթային_օբյեկտները
Անդրադառնալով վերջին 10 օրվա ընթացքում երկրի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակումներին՝ Սիրիայի նավթի նախարարն ասել է, որ զգալի վնաս է հասցվել Սիրիայի նավթային օբյեկտներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 14:53 Asia/Tehran
  • Դամասկոս.  Թուրքիայի  հարձակումները վնասել են  Սիրիայի նավթային օբյեկտները

Անդրադառնալով վերջին 10 օրվա ընթացքում երկրի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակումներին՝ Սիրիայի նավթի նախարարն ասել է, որ զգալի վնաս է հասցվել Սիրիայի նավթային օբյեկտներին։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի պետական արաբալեզու «Rsssia al Youm» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարար  Բասսամ Թոմեն  ասել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների վրա հարձակումների թիրախ է դարձել գազի գործարանը, ինչը հանգեցրել է դրա արտադրության դադարեցման։ 

Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարարն ընդգծել է, որ այդ հարձակումներից տուժել են նաև սիրիական նավթային օբյեկտները և այրվել են բազմաթիվ նավթահորեր, ինչը տանկերի պայթյունի պատճառով հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտման ։

Թուրքիայի բանակը  նոյեմբերի 20-ից, ուժեղացրել է իր օդային և հրետանային հարձակումները Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ այս երկիրը դիտարկում է Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությունը։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Սիրիայի հյուսիսում այս երկրի բանակի հարձակումները միայն սկիզբն են, և ցամաքային գործողություններ կիրականացվեն հարմար ժամանակ։