Թուրքիան հրաժարվում է ամերիկյան հարվածային անօդաչուներ գնելուց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18925-Թուրքիան_հրաժարվում_է_ամերիկյան_հարվածային_անօդաչուներ_գնելուց
Թուրքիան ԱՄՆ-ից այլևս չի գնի հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման հետ: Այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Anadolu գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2016 13:21 Asia/Tehran
  • Թուրքիան հրաժարվում է ամերիկյան հարվածային անօդաչուներ գնելուց

Թուրքիան ԱՄՆ-ից այլևս չի գնի հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման հետ: Այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«Մինչ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան պայքար է մղում ահաբեկչության դեմ, ԱՄՆ Կոնգրեսը հաճախ դեմ է արտահայտվել Թուրքիային հարվածային ԱԹՍ-ներ ու սպառազինության մի շարք տեսակներ վաճառելուն: Թուրքիան այլևս ԱՄՆ-ից չի գնի հարվածային ԱԹՍ-ներ: Մեզ համար այդ գիրքն արդեն փակված է», - նշել է թուրք պաշտոնյան՝ հավելեով, որ Թուրքիան 2013 թվականից սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել սեփական հարվածային ԱԹՍ արտադրելու ուղղությամբ:

armedia.am

26/5/2016