Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189392-Սիոնիստական_ռեժիմի_զինվորների_հարձակման_հետևանքով_վիրավորվել_են_տասնյակ_պաղեստինցիներ
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման պատճառով տասնյակ պաղեստինցիների վիրավորվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2022 07:58 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ

Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման պատճառով տասնյակ պաղեստինցիների վիրավորվելու մասին։

 

Al-Mayadeen-ի շաբաթ օրվա հաղորդմամբ՝ անցած մի քանի ժամերի ընթացքում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի զինվորները հարձակվել են Ռամալլահի և Նաբլուսի մի շարք պաղեստինյան բնակավայրերի վրա, որտեղ բախվել են պաղեստինցիների հետ, կրակել նրանց վրա, կիրառել ռետինեփաշմփուշտներ, ձայնային ռումբեր և արցունքաբեր գազ։

 

Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է, որ բախումների ընթացքում առնվազն 48 պաղեստինցի վիրավորվել է։

 

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ օկուպանտ ուժերը Ջենինի հյուսիս-արևելքում գտնվող Ֆողուե գյուղում ձերբակալել են մի քանի պաղեստինցի երեխաների։ Ռամալլահում Օուֆեր ճամբարի մոտ, սիոնսիտների կրակոցիցի վիրավորվել է պաղեստինցի երիտասարդ։ Ռամալլայի արևմուտքում նույնեպս պաղեստինցի երիտասարդները դիմակայել են օկուպանտ ուժերի հարձակմանը։

 

Նաբլուսում օկուպանտ ուժերը հարձակվել են Թալ և Մադմա գյուղերի վրա, որտեղ հանդիպել են բնակիչների դիմակայությանը։

Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող բնակավայրերի խորհրդի ղեկավար Յոսի Դագան ուրբաթ օրն օկուպացիոն ուժերին խնդրել է ռազմական գործողություններ սկսել Նաբլուսում։