Թուրքիան հրետանային հարձակում է իրականացրել Սիրիայի Հալեպի հյուսիսային շրջանների դեմ
Հալեպի հյուսիսում գտնվող գյուղի վրա Թուրքիայի իրականացրած հրետանային հարձակման հետևանքով ապանվել է սիրիացի մի երեխա, ևս երկուսը վիրավորել են:
Ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով թուրքական բանակը շուրջ երեք տարի է, ինչ գրավում է Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները, և մի խումբ թուրք զինվորականներ դեռևս ներկա են այդ շրջաններում։
Al-Mayadeen լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կիրակի կեսօրին Հալեպի հյուսիսում գտնվող Թալ Ռիֆաթ շրջանի մոտ գտնվող «Թանբ» գյուղը թիրախավորել է թուրքական բանակը, որի հետևանքով սիրիացի մեկ երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Օրեր առաջ թուրքական բանակը հրետանային հարվածներով թիրախավորել է Ալ-Հասաքայի (Արևելյան Սիրիա) հյուսիսարևմտյան արվարձանում գտնվող «Աբու Ռասին» շրջանը, որի հետևանքով զգալի վնաս է հասցվել Սիրիայի քաղաքացիների տներին և ունեցվածքին։
Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչները հոգնել են Թուրքիայի շարունակական սպառնալիքներից և վարձկանների գործողություններից և պահանջում են, որ Անկարայի զինվորներն ու վարձկանները հեռանան այդ երկրից։
Սիրիայի կառավարությունը թուրքական զինուժի ներկայությունը Սիրիայի հյուսիսում համարում է օկուպացիայի օրինակ և բազմիցս պահանջել է նրանցից հեռանալ Սիրիայից: