Պաղեստինի բնակչության վերջին վիճակագրությունն ամբողջ աշխարհում
Պաղեստինյան աղբյուրներն անդրադարձել են ամբողջ աշխարհում պաղեստինցիների բնակչության 2022 թվականի վիճակագրությանը։
Հինգշաբթի օրը պաղեստինյան Մաա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի Կենտրոնական վիճակագրական վարչությունը հայտարարել է 2022 թվականին ամբողջ աշխարհում պաղեստինցիների բնակչության թիվը, ըստ որի՝ Պաղեստինում ապրում է 5,4 միլիոն մարդ։
Այս վիճակագրության համաձայն, պաղեստինցիների մեկ երրորդից ավելին ապրում է Գազայի հատվածում, իսկ մոտ 1,7 միլիոն պաղեստինցի ապրում է 1948 թվականի տարածքներում, 6,4 միլիոնը՝ արաբական երկրներում, և 761 հազարը՝ արաբական աշխարհից դուրս։
Նկատի ունենալով, որ հրեաների բնակչությունը մինչև 2022 թվականի վերջը կհասնի 7,1 միլիոնի, կարելի է ասել, որ պատմական Պաղեստինի տարածքում պաղեստինցիների և հրեաների բնակչությունը հավասար է։
Այս վիճակագրության համաձայն՝ Պաղեստինում ընտանիքի անդամների միջին թիվը 2010 թվականին 6 հոգուց, 2021 թվականին հասել է 5 մարդու։