Պաղեստինի բնակչության վերջին վիճակագրությունն ամբողջ աշխարհում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190226-Պաղեստինի_բնակչության_վերջին_վիճակագրությունն_ամբողջ_աշխարհում
Պաղեստինյան աղբյուրներն անդրադարձել են ամբողջ աշխարհում պաղեստինցիների բնակչության 2022 թվականի վիճակագրությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 12:44 Asia/Tehran
  • Պաղեստինի բնակչության վերջին վիճակագրությունն ամբողջ աշխարհում

Պաղեստինյան աղբյուրներն անդրադարձել են ամբողջ աշխարհում պաղեստինցիների բնակչության 2022 թվականի վիճակագրությանը։

Հինգշաբթի օրը պաղեստինյան Մաա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի Կենտրոնական վիճակագրական վարչությունը հայտարարել է 2022 թվականին ամբողջ աշխարհում պաղեստինցիների բնակչության թիվը, ըստ որի՝ Պաղեստինում ապրում է 5,4 միլիոն մարդ։

Այս վիճակագրության համաձայն,  պաղեստինցիների մեկ երրորդից ավելին ապրում է Գազայի հատվածում, իսկ մոտ 1,7 միլիոն պաղեստինցի ապրում է 1948 թվականի տարածքներում, 6,4 միլիոնը՝ արաբական երկրներում, և 761 հազարը՝ արաբական աշխարհից դուրս։

Նկատի ունենալով, որ հրեաների բնակչությունը մինչև 2022 թվականի վերջը կհասնի 7,1 միլիոնի, կարելի է ասել, որ պատմական Պաղեստինի տարածքում պաղեստինցիների և հրեաների բնակչությունը հավասար է։

Այս վիճակագրության համաձայն՝ Պաղեստինում ընտանիքի անդամների միջին թիվը 2010 թվականին 6 հոգուց, 2021 թվականին հասել է 5 մարդու։