Թուրքիայում ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191868-Թուրքիայում_ընտրությունները_նշանակվել_են_մայիսի_14_ին
Թուրքիայում ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2023 14:31 Asia/Tehran
  • Թուրքիայում ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին

Թուրքիայում ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Դուք առաջին անգամ կքվեարկեք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում»,- ասել է Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։Ավելի վաղ Hurriyet թերթը, հղում տալով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը կարող է մարտի 10-ին հրամանագիր ստորագրել՝ ընտրությունների օրը նշանակելու մայիսի 14-ին։ Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու համար։

Լուրեր Հայաստանից - NEWS.am