Սիոնիստական ռեժիմի բանակը որոշել է ոչնչացնել դիմադրողական գործողություններ իրականացնողների տները
Սիոնիստական բանակը հայտնել է օկուպացված Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափին իրականացված վերջին գործողությունների հեղինակների տները քանդելու որոշման մասին։
Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ավերելու է հրաձգության հեղինակ Խեյրի Ալղամի տունը ,որը գտնվում է օկուպացված Ղոդս քաղաքի Նաֆիե Յաղուբ թաղամասում։
Սիոնիստ օկուպանտները հայտարարել են, որ ավերելու են 19-ամյա պաղեստինցի բանտարկյալ Յունես Հիլանի և 18-ամյա նահատակ Մոհամմադ Սոֆիի տունը, որոնց են վերագրվում Հորդանան գետի Արևմտյան ափին բանակային ուժերի և սիոնիստ վերաբնակիչների դեմ իրականացված երկու գործողությունները։
Սիոնիստական ռեժիմը տարբեր գործողություններով, այդ թվում՝ տների ավերմամբ, տեղահանությամբ, սպանությամբ և թալանով, փորձել է այս տարածքների վրա հաստատել իր կեղծ գոյությունը։