Բաշար Ասադ. Արևմտյան երկրները ուշադրություն չեն դարձնում հումանիտար իրավիճակին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193238-Բաշար_Ասադ._Արևմտյան_երկրները_ուշադրություն_չեն_դարձնում_հումանիտար_իրավիճակին
Սիրիայի նախագահը, որի երկիրը պայքարում է վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժի հետեւանքների դեմ, քննադատել է արեւմտյան երկրների անտարբերությունը Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի նկատմամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 11, 2023 16:40 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Արևմտյան երկրները  ուշադրություն չեն դարձնում  հումանիտար իրավիճակին

Սիրիայի նախագահը, որի երկիրը պայքարում է վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժի հետեւանքների դեմ, քննադատել է արեւմտյան երկրների անտարբերությունը Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի նկատմամբ։

Սիրիայի նախագահ Բաշար  Ասադը երկրաշարժից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է. -«Այս երկրի ժողովուրդը վերջին 12 տարում դիմակայել է իր առջև ծառացած  խնդիրներին ու  սադրանքներին և  այս բնական աղետը ևս հաղթահարելու է։

Սիրիայի նախագահը հավելել է. -«Արևմտյան երկրները  բնավ ուշադրություն չեն դարձնում հումանիտար իրավիճակին»:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը ուրբաթ  առավոտյան հայտարարեց, որ 180 օրով կդադարեցնի Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցներ՝ երկրաշարժից տուժածների օգնություն ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու համար:

Սիրիայի ԱԳՆ-ն այս երկրի դեմ պատժամիջոցների մի մասը դադարեցնելու ԱՄՆ կառավարության որոշումը որակել է որպես ձևական քայլ ,որն արվել է մարդկային կեղծ հույզեր ցուցադրելու նպատակով։