Բաշար Ասադ. Արևմտյան երկրները ուշադրություն չեն դարձնում հումանիտար իրավիճակին
Սիրիայի նախագահը, որի երկիրը պայքարում է վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժի հետեւանքների դեմ, քննադատել է արեւմտյան երկրների անտարբերությունը Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի նկատմամբ։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրաշարժից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է. -«Այս երկրի ժողովուրդը վերջին 12 տարում դիմակայել է իր առջև ծառացած խնդիրներին ու սադրանքներին և այս բնական աղետը ևս հաղթահարելու է։
Սիրիայի նախագահը հավելել է. -«Արևմտյան երկրները բնավ ուշադրություն չեն դարձնում հումանիտար իրավիճակին»:
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը ուրբաթ առավոտյան հայտարարեց, որ 180 օրով կդադարեցնի Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցներ՝ երկրաշարժից տուժածների օգնություն ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու համար:
Սիրիայի ԱԳՆ-ն այս երկրի դեմ պատժամիջոցների մի մասը դադարեցնելու ԱՄՆ կառավարության որոշումը որակել է որպես ձևական քայլ ,որն արվել է մարդկային կեղծ հույզեր ցուցադրելու նպատակով։