Բեն Գվիրը Ղոդսում «Պաշտպանական պատ-2» գործողությունն սկսելու հրաման է արձակել
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարարը այդ ռեժիմի ոստիկանությանը կարգադրել է օկուպացված Ղոդսում սկսել «Պաշտպանական պատ-2» նոր օպերացիան։
«Մոատի» կոչվող Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը տեղեկացնելով բռնագրավված Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստ օկուպանտների դեմ Պաղեստինի ժողովրդի դիմադրության գործունեության ընդլայնման մասին , հայտարարել է.«Մեկ շաբաթվա ընթացքում պաղեստինյան դիմադրության ուժերը 174 գործողություն են իրականացրել սիոնիստնմերի և Իսրայելի օկուպանտ ռեժիմի դեմ»:
«Եդիոտ Ահրոնոտ» թերթն իր շաբաթ օրվա համարում գրել է.«Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի գրասենյակը հայտարարել է,որ այս գործողության նպատակն է՝ ձերբակալել գործողություն իրականացնողներին և նախնական փուլերում դադարեցնել նման գործողությունների իրականացումը»: