Բեն Գվիրը Ղոդսում «Պաշտպանական պատ-2» գործողությունն սկսելու հրաման է արձակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193242-Բեն_Գվիրը_Ղոդսում_Պաշտպանական_պատ_2_գործողությունն_սկսելու_հրաման_է_արձակել
Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության նախարարը այդ ռեժիմի ոստիկանությանը կարգադրել է օկուպացված Ղոդսում սկսել «Պաշտպանական պատ-2» նոր օպերացիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2023 13:50 Asia/Tehran
  • Բեն Գվիրը Ղոդսում  «Պաշտպանական պատ-2» գործողությունն սկսելու հրաման է արձակել

Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության նախարարը այդ ռեժիմի ոստիկանությանը կարգադրել է օկուպացված Ղոդսում սկսել «Պաշտպանական պատ-2» նոր օպերացիան։

«Մոատի»  կոչվող Պաղեստինի  տեղեկատվական կենտրոնը  տեղեկացնելով բռնագրավված Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստ օկուպանտների դեմ Պաղեստինի ժողովրդի դիմադրության գործունեության ընդլայնման մասին , հայտարարել է.«Մեկ շաբաթվա ընթացքում պաղեստինյան դիմադրության ուժերը 174 գործողություն են իրականացրել սիոնիստնմերի և Իսրայելի օկուպանտ ռեժիմի դեմ»:

«Եդիոտ Ահրոնոտ» թերթն իր շաբաթ օրվա համարում գրել է.«Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի գրասենյակը հայտարարել է,որ այս գործողության նպատակն է՝ ձերբակալել   գործողություն իրականացնողներին  և նախնական փուլերում  դադարեցնել նման գործողությունների  իրականացումը»: