Համաշխարհային հանրությունն ընդգծում է հակասիրիական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193280-Համաշխարհային_հանրությունն_ընդգծում_է_հակասիրիական_պատժամիջոցները_չեղարկելու_անհրաժեշտությունը
Չինական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով՝ համաշխարհային հանրությունն ընդգծում է հակասիրիական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 07:56 Asia/Tehran
  • Համաշխարհային  հանրությունն ընդգծում է հակասիրիական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը

Չինական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով՝ համաշխարհային հանրությունն ընդգծում է հակասիրիական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ CGTN ինստիտուտը հայտարարել է. «Աշխարհի բնակչության 94,29 տոկոսը պահանջում է չեղարկել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որպեսզի հնարավորություն ստեղծվի հումանիտար օգնություն տրամադրել  երկրաշարժից տուժածներին»:
Ինստիտուտը հայտարարել է, որ մինչ Սիրիայի երկրաշարժից տուժած բնակիչները կյանքի ու մահվան պայքար են մղում՝ օգնության բացակայության պատճառով, ԱՄՆ-ն գրավել է այդ երկրի նավթահորերի մեծ մասը և իր վերահսկողության տակ է պահում սիրիական նավթի ավելի քան 80 տոկոսը: 
Հանրային ճնշման արդյունքում, ԱՄՆ-ն 180 օրով չեղարկել է Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Սակայն բեռնատար ինքնաթիռները դեռևս դժվարություններ են ունենում սիրիական օդանավակայաններում վայրէջք կատարելու համար: