Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193312-Պաղեստինը_կդիմի_ՄԱԿ_ին_կազմակերպությունում_լիիրավ_անդամ_դառնալու_պահանջով._Աբաս
Պաղեստինի վարչակազմն առաջիկա օրերին մտադիր է դիմել ՄԱԿ` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունելու համար։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 14:30 Asia/Tehran
  • Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս

Պաղեստինի վարչակազմն առաջիկա օրերին մտադիր է դիմել ՄԱԿ` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունելու համար։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը։

Կահիրեում` Արաբական երկրների լիգայի գլխավոր գրասենյակում անցկացվում է «Երուսաղեմյան համաժողով», որին բացի Պաղեստինի նախագահից՝ մասնակցում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ–Սիսին, Հորդանանին թագավոր Աբդալահ 2-րդը, ինչպես նաև արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

«Պաղեստինյան վարչակազմը առաջիկա օրերին կդիմի ՄԱԿ և դրան կից մարմիններին, ներառյալ Անվտանգության խորհուրդ, որպեսզի պահանջի ՄԱԿ–ից` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունել»,– հայտարարել է Աբասը։

Նրա խոսքով` բանաձևի տեքստում պետք է ընդգծվի, որ միակողմանի գործողությունները դադարեցվում են,և ամենից առաջ՝ վերաբնակեցման գործընթացն է դադարեցվում։

«Պաղեստին պետությունն իրավունք է վերապահում և շարունակելու է դիմել դատարաններ և միջազգային կազմակերպություններ` մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար»,– հավելել է Մահմուդ Աբասը։

Քանանին խստորեն քննադատել է Մակրոնին` Նեթանյահուի հետ հանդիպմանը հնչեցրած կարծիքի համար

Ավելի վաղ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն հաստատել էր բանաձևի նախագիծը, որը վերնագրված է «Իսրայելի գործողությունները, որոնք վերաբերում են պաղեստինյան ժողովրդի մարդու իրավունքներին օկուպացված պաղեստինյան տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը»։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին բանաձևը, որը ՄԱԿ-ի միջազգային դատարանին կոչ է անում իրավական եզրակացություն տալ պաղեստինյան տարածքների օկուպացիայի հետևանքների վերաբերյալ, հավանության է արժանացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում։

Պաղեստինյան հարցը, այսինքն՝ Պաղեստինի տարածքում հրեական և արաբական պետությունների գոյության և համակեցության խնդիրն արաբա–իսրայելական երկարատև դիմակայության կենտրոնում է։

armeniasputnik.am