Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, թեև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ևս 8 երկրներ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը համատեղ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել Գազայի օգնության ծրագրում», - ասել է Թրամփը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Թրամփի հայտարարությունը` հայտարարելով, որ հնարավոր է` Ադրբեջանը ապագայում դիտարկի իր մասնակցությունը Գազայի ներդրումային նախագծերին։
«Մենք ուզում ենք հստակություն մտցնել մի հարցում` Ադրբեջանը չի մասնակցում 7 մլրդ դոլարանոց նախագծին, որի մասին հայտարարվել է այսօրվա նիստի ժամանակ»,– գրել է Հաջիևը X սոցցանցում:
Ի դեպ, ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Վաշինգտոնն իր հերթին 10 մլրդ դոլար կներդնի Խաղաղության խորհրդում, ՄԱԿ-ը կհատկացնի 2 մլրդ դոլար, իսկ ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կուղղի տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերին:
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Նշելի է, որ Վաշինգտոնում կազմակերպվել է Խաղաղության խորհրդի առաջին նիստը։