Թուրք-սիրիական սահմանային անցակետի բացման մասին լուրերը հերքվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193340-Թուրք_սիրիական_սահմանային_անցակետի_բացման_մասին_լուրերը_հերքվել_են
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հերքել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանային անցակետի մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2023 06:39 Asia/Tehran
  • Թուրք-սիրիական սահմանային անցակետի բացման մասին լուրերը հերքվել են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հերքել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանային անցակետի մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերը:

Ուրբաթ օրը, հղում անելով թուրք պաշտոնյայի, որը ցանկացել էր անհայտ մնալ,  Reuters-ը  հաղորդել էր. «Անկարան բանակցություններ է վարում Սիրիայի հետ սահմանային անցակետը վերաբացելու շուրջ, որպեսզի տասը տարի շարունակվող ռազմական գործողություններից հետո, հումանիտար օգնությունն ուղղակիորեն ուղարկվի Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող շրջաններ»:
Գործակալությունը հավելել էր, որ ԱՆկարան ցանկություն ունի բացել ևս մեկ անցակետ՝ դեպի սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ: 
Թուրքիայի և Սիրիաի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2011 թ., երբ արտաքին,  հատկապես՝ ԱՄՆ-ի միջամտության հետևանքով, տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ  և միլիոնավոր սիրիացիներ տեղահանվեցին: 
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը երկրաշարժից տուժած Հաթայ քաղաքում հանդիպել է իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ: Անդրադառնալով մամուլում և սոցցանցերում հրապարակված այն լուրերին, թե «Անկարան կբացի դռները, և Սիրիայի քաղաքացիները կգան Թուրքիա», նա այդ լուրերն անվանել է անհիմն։