Իրաքի վճռականությունը Իրանի հետ առևտրական հարաբերությունները շարունակելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193626-Իրաքի_վճռականությունը_Իրանի_հետ_առևտրական_հարաբերությունները_շարունակելու_համար
Իրաքի արտգործնախարարը հայտարարել է որ Իրանի հետ առևտրական հարաբերությունները շարունակելու իր երկրի վճռականության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2023 17:43 Asia/Tehran
  • Իրաքի վճռականությունը Իրանի հետ առևտրական հարաբերությունները շարունակելու համար

Իրաքի արտգործնախարարը հայտարարել է որ Իրանի հետ առևտրական հարաբերությունները շարունակելու իր երկրի վճռականության մասին։

Անդրադառնալով այն փաստին, որ Իրաքը բազմաթիվ առևտրային հարաբերություններ ունի Իրանի հետ, Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հոսեյնն ասել է. «Իրաքի ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 13 մլրդ դոլար: Բացառությամբ գազի և էլեկտրաէներգիայի»։

Նշելով, որ այդ գումարը կավելանա մինչև 17 կամ 18 միլիարդ դոլար, Ֆուադ Հոսեյնը պարզաբանել է, որ եթե դիտարկենք գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում առևտրային հարաբերությունները, ապա Բաղդադի և Թեհրանի ներկայիս առևտրային հարաբերությունները կշարունակվեն։

Իրանի հարևանների միջև ամենաերկար սահման ունենալը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ջրային սահման), ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և սպառնալիքների ու ընդհանուր անվտանգության և տնտեսական շահերի առկայությունը համարվում են Իրան-Իրաք կարևոր կետերը երկկողմ հարաբերության մեջ: