Վախենալով դիմադրողական գործողություններից, Իսրայելի բանակը բերվել է մարտական պատրաստության
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194070-Վախենալով_դիմադրողական_գործողություններից_Իսրայելի_բանակը_բերվել_է_մարտական_պատրաստության
Վախենալով Նաբլուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին պաղեստինցիների պատասխան գործողություններից,Սիոնիստական ​​ռեժիմի բանակը բերվել է մարտական ​​պատրաստության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2023 15:19 Asia/Tehran
  • Վախենալով դիմադրողական գործողություններից, Իսրայելի բանակը բերվել է մարտական պատրաստության

Վախենալով Նաբլուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին պաղեստինցիների պատասխան գործողություններից,Սիոնիստական ​​ռեժիմի բանակը բերվել է մարտական ​​պատրաստության:

«Ղոդս ալ-Ախբարիա» կայքի փոխանցմամբ՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանակը և  անվտանգության ու ռազմական այլ կառույցները վախենալով  Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցիների պատասխան գործողություններից, իրադարձությունների ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու հրաման են ստացել։

Սիոնիստական ​​անվտանգության աղբյուրը հայտնել է, որ այս ռեժիմի զինվորների երեկվա գործողությունը Նաբլոսում կսրի լարվածությունը։

Սիոնիստական ​​այս աղբյուրը հավելել է, որ նախատեսվում են Հորդանան գետի արեւմտյան ափին և Ղոդսում  պաղեստինյան դիմադրության ուժերի կողմից վրեժխնդիր հարձակումներ կամ հրթիռային հարձակումներ Գազայից։

Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանության պետ Քոբի Շեբթայը  այս ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին  ասել է, որ  անվտանգության և ոստիկանության ուժերի բերվել են մարտական պատրաստության: 

Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված հանցագործություններին, կտրուկ աճել են հակասիոնիստական ​​գործողությունները։