Երկրաշարժից հետո Թուրքիայի Կունյա քաղաքում հսկայական փոս է ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194172-Երկրաշարժից_հետո_Թուրքիայի_Կունյա_քաղաքում_հսկայական_փոս_է_ստեղծվել
Թուրքիայի Կունյա քաղաքի բնակիչները «Կարափինար» տարածքում խոր փոս են նկատել, որը, ըստ երկրաբանության փորձագետների, կարծես թե կապված է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 25, 2023 17:32 Asia/Tehran

Թուրքիայի Կունյա քաղաքի բնակիչները «Կարափինար» տարածքում խոր փոս են նկատել, որը, ըստ երկրաբանության փորձագետների, կարծես թե կապված է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։

Ավելի քան 1400 քառակուսի մետր մակերեսով Կոնիայի շրջանում այս խորը փոսի անսպասելի ստեղծումը զարմացրել է Թուրքիայի տեղի բնակիչներին և լրատվամիջոցներին։

Ըստ փորձագետների Կունիայի «Կարափինար» տարածքում ստեղծված շրջանաձև անցքի խորությունը 12 մետր է, տրամագիծը՝ 37 մետր։

Ոչ վաղ անցյալում Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ալթինոզու» շրջանում ձիթապտղի այգու երկու մասի բաժանված նկարներն առաջացել էին այս երկրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի պատճառով։