Կամչատկայի հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է երկրաշարժից հետո
Կամչատկա թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
Տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:
Կատարվել է նախնական հաշվարկ այն տվյալների հիման վրա, որոնք ստացվել են գեոդինամիկական հետազոտությունների արդյունքում:
Պարզվել է, որ Կամչատկան տեղաշարժվել է հարավ-արևելքի ուղղությամբ: Հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գետնի ամենամեծ տեղաշարժերը գրանցվել են թերակղզու հարավային մասում:
Այդ վայրում դրանք հասել են գրեթե 2 մետրի, ինչը կարելի է համեմատել այն հորիզոնական տեղաշարժերի հետ, որոնք տեղի են ունեցել 2011 թվականի երկրաշարժից հետո Ճապոնիայի Տոհոկուի տարածաշրջանում, ասվում է հաղորդագրության մեջ: