Հզոր պայթյուն Թուրքիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i19477-Հզոր_պայթյուն_Թուրքիայում
Թուրքիայի Շիռնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2016 06:22 Asia/Tehran
  • Հզոր պայթյուն Թուրքիայում

Թուրքիայի Շիռնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, հեռահար կառավարման ինքնաշեն պայթուցիկը երեկոյան ժամերին փողոցում պայթել է այն պահին, երբ անցնում էր զրահապատ ոստիկանական ավտոմեքենան:

Նախնական վարկածով պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կոյուղու դիտանցքում:

Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկները: